ԹՎԱՆՔ
CUPRUM REMOVER FOAM 210ml — Neo Elements
Մաքրման պարագաներ

CUPRUM REMOVER FOAM 210ml — Neo Elements

5 000 ֏

Առկա է

Նկարագրություն

Փրփուր՝ հրազենը բոլոր տեսակի աղտոտվածություններից պարզ և արդյունավետ մաքրելու համար։ • Ակտիվորեն ազդում է նագարի, նստվածքների և պղնձապատման վրա: • Փափկեցնում է կապարի նստվածքները: • Չի պարունակում ամոնիակ: • Թունավոր չէ, չունի տհաճ հոտ • Հավասարաչափ տարածվում է փողի ողջ խողովակով Օգտագործման եղանակը․ 1. Լիցքաթափել զենքը, հանել փականի մեխանիզմը ։ 2. Սպասել, մինչև փողը հովանա՝ հասնելով սենյակային ջերմաստիճանի։ 3. Օգտագործելուց առաջ տարան թափահարել 1-2 րոպե։ 4. Տարայի խողովակը մտցնել փողի մեջ և սխմել, մինչև փրփուրը հայտնվի փողաբերանի մյուս կողմից։ 5. Փողի ծայրերը փակել լաթով։ 6. Զենքը տեղադրել հորիզոնական դիրքով։ Սպասել առնվազն 30 րոպե (մինչև 120 րոպե, որն անհրաժեշտ է քիմիական ռեակցիայի համար․ ռեակցիայի ժամանակն ուղղակիորեն կախված է փողի աղտոտվածության աստիճանից)։ Ռեակցիայի ընթացքում փրփուրը դառնում է կապտավուն՝ պղնձի միացությունների հետ փոխազդեցության պատճառով։ 7. Հեռացնել փրփուրը մաքուր պատչով։ 8.Ուժեղ աղտոտվածության դեպքում կրկնել ընթացակարգը՝ փրփուրը թողնելով փողի մեջ ավելի երկար ժամանակով և պարբերաբար մաքրելով փողը պլաստիկե խոզանակով։ Հնարավորության դեպքում ժամը մեկ շրջեք փողը: 9. Փողը կարելի է համարել մաքուր, եթե փրփուրը այլևս չի ստանում կապտավուն երանգ։ 10. Փրփուրը հեռացնելուց հետո փողը անպայման մշակել չեզոք/պաշտպանիչ յուղով ! Տարողունակություն։ 210մլ Պահպանման ժամկես: 24 ամիս (օգտագործման օրից) Բրենդ: Neo Elements Արտադրող երկիր: Ռուսաստան

Ապրանքները հասանելի են միայն տեղական օրենքների համաձայն։ Գնորդի իրավունքը և փաստաթղթերը պետք է ստուգվեն խանութի կողմից վաճառքից առաջ: